Սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ին և 14-ին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ի կեսօրից հետո, 13-ին և 14-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ին և 14-ին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 12-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 13-ի ցերեկը, 14-ին՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print