Պատերազմից հետո անհետացած զենքի մեծ քանակ կա. վարչապետ

44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ այդ հարցը քննարկվել է մի քանի անգամ, նաև՝ անվտանգության խորհրդում․ «Ես ՆԳ նախարարին այդ թեմայով տվել եմ հանձնարարականներ, որ ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունը պետք է վերանայել, որովհետև մեթոդաբանությունը, որոնցով աշխատել ենք, չի համապատասխանում նոր մարտահրավերներին։ Նոր մեթոդների կիրառությամբ որոշակի, ոչ մեծ արդյունքներ կան»։

Ըստ վարչապետի՝ երկրում ավելացել է նաև օրինական զենքի քանակը. «Այստեղ իրականում ընտրության հարց կա, որ օրինական զենքը որքանո՞վ հանդուրժելի պետք է լինի մեզ համար»։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է վերլուծելը, թե զենքի կիրառմամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների քանի տոկոսն է իրականացվել ապօրինի, քանիսը՝ օրինական զենքի միջոցով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print