Խաղողի մթերման գները նախորդ տարվա համեմատ բավականին բարձր են. նախարար

Խաղողի մթերման գները նախորդ տարվա համեմատ բավականին բարձր են: Այս մասին լրագրողների հետ զրույցոմ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Որոշ ընկերություններ այս պահին արդեն 140–150 դրամով են մթերում, ինչը համարվում է բավականին բարձր գին։ Ամենանվազագույն գնով այս պահին մթերվող խաղողը նախորդ տարվա առավելագույն գնին է համապատասխանում։ Մենք տեսնում ենք, որ գները բարձրանալու տենդենց ունեն»,- ասաց  Պապոյանը։

2023-ին խաղողը մթերվում էր 100-120 դրամով, և գյուղացիները պարբերաբար ակցիաներ էին անում` բողոքելով ցածր գնի դեմ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print