Խոշոր ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհահատվածում

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 196 կմ հատվածում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում, բախվել են ՎԱԶ 2103 և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, ովքեր քաղաքացիների հետ վիրավորներին դուրս են բերել ավտոմեքենաներից։
Օպերատիվորեն ժամանել են նաև Սիսիանի զինհոսպիտալի բժիշկները՝ հոսպիտալի պետ Դանիել Մկրտչյանի գլխավորությամբ, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել մի մասին՝ «Սիսիան» ԲԿ, մի մասին էլ՝ Սիսիանի զինվորական հոսպիտալ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորների մեջ են Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի հիմնական դպրոցի ռազմագիտության ուսուցիչն ու մի քանի ուսուցչուհիներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print