Արմավիրում վիրավորված ոստիկանի վիճակը կայուն ծանր է. ՆԳՆ

ՆԳՆ Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակից Արթուր Այվազյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Այվազյանը վիրավորվել էր սեպտեմբերի 7-ին Նալբանդյան գյուղում ծառայողական պարտականությունները կատարելիս, սեպտեմբերի 8-ին նրան վիրահատել էին:

«Վիճակը կայուն ծանր է՝ դրական դինամիկայով։ Նրան տեղափոխել են հիվանդասենյակ», – հայտնել են ՆԳՆ-ից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 7-ին Նալբանդյան համայնքում օպերատիվ տեղեկությունը ստուգելու ժամանակ գյուղի բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ։ Նրանցից մեկը` ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը մահացել է, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը վիրավորվել է։ Հանցանքը կատարելու մեջ կասկածվող Նալբանդյան համայնքի բնակիչ 41-ամյա Մանուկ Մարգարյանը ձերբակալվել է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print