Միլիարդատեր Ջարեդ Այզեկմանն իր կողմից ֆինանսավորվող Polaris Dawn հետազոտական առաքելության շրջանակներում հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել SpaceX-ի Crew Dragon-ը:
Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ բաց տիեզերք են դուրս գալիս ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացները:
Տիեզերանավի արձակումը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանից։
Բացի Այզեկմանից, անձնակազմում ընդգրկվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին օդաչու Սքոթ Փոթիթը, SpaceX-ի ինժեներներ Սառա Գիլիսը և Աննա Մանոնը:
Առաքելության նպատակներից մեկն է մերձերկրյա ուղեծրի համար ռեկորդային բարձրության հասնելը, մի քանի տասնյակ բժշկական փորձեր և Starlink լազերային կապի նոր տերմինալի փորձարկումն անելը: Տիեզերագնացների վերադարձի ստույգ ամսաթիվը հայտնի չէ։
41-ամյա Այզեկմանն արդեն եղել է տիեզերքում։ 2021թ. սեպտեմբերին նա երեք տիեզերական զբոսաշրջիկների հետ SpaceX տիեզերանավով ուղեծիր էր դուրս եկել։