Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին:

Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։

Ըստ լրատվամիջոցների, դիվանագետներին կանչելու պատճառ են դարձել եվրոպացի պաշտոնյաների ոչ կառուցողական դիտողությունները, որոնք Իրանին մեղադրում են Ուկրաինայում պատերազմին միջամտելու մեջ և առաջարկում են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print