Կապանի Բժշկական կենտրոնում (ԲԿ) անվճար խորհրդատվություններ կիրականացվեն։ Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։
«Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 10։00-ից 《Կապանի բժշկական կենտրոն》ՓԲԸ-ում անվճար խորհրդատվություններ կիրականացվեն հետևյալ մասնագետների կողմից՝
- Սրտաբան
- Էնդոկրինոլոգ
- Մանկաբույժ
- Ընտանեկան բժիշկ (գաստրոէնտերոլոգ)
- Կինեզիոթերապևտ, ֆիզիոթերապևտ և ողնաշարաբան»,-ասված է հաղորդագրությունում։
Գրանցվելու համար քաղաքացիները կարող են դիմել Կապանի ԲԿ-ի ընդունարան կամ զանգահարել աշխատանքային ժամերին +37498476640 հեռախոսահամարով։