Շախմատի Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակը

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային օլիմպիադայում։

Երկրորդ տուրում հայ շախմատիստուհիները պարտության մատնեցին Մեքսիկային թիմին։

Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը։

Մարիամ Մկրտչյանի պարտիան դեռ չի ավարտվել։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print