Իրանի փոխարտգործնախարարը կժամանի Հայաստան

Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին կժամանի Հայաստան։ Նա այս մասին գրել է X–ի իր միկրոբլոգում ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ զրույցից հետո։

«Քիչ առաջ զանգ ստացա ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանից։ Նրա հետ զրույցի ընթացքում ես վերահաստատեցի բոլոր հարևանների հետ հարաբերություններն ամրապնդելու մեր ցանկությունը։ Ես նաև արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անխախտելիության վերաբերյալ»,– գրել է նա։

Իրանի ԱԳ փոխնախարարը հավելել է, որ սիրով ընդունել է Հայաստան այցելելու` հայ գործընկերոջ հրավերը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print