Այս տարվա 8 ամսում ՀՀ–ում պայթյուններից ավելի շատ մարդ է մահացել, քան ամբողջ 2023 թ–ին

Մեծ մասամբ տներում են պայթյուններ արձանագրվում, որովհետև կենցաղային որոշ կանոնների չեն հետևում բնակիչները, ու գազի արտահոսք է լինում։

Հայաստանի Հանրապետության տարածքում 2024 թվականի 8 ամսում գրանցվել է 34 պայթյուն, ինչի հետևանքով 9 մարդ մահացել է։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ/ծ մայոր Արթուր Վարդանյանը՝ անդրադառնալով կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերին և դրանց դեմ իրականացվող կանխարգելիչ քայլերին։

«2023 թվականի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում պայթյունների մասով ունեցել ենք 42 դեպք, ինչի պատճառով 6 զոհ և 53 տուժած ենք ունեցել։ 2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ արդեն իսկ գրանցվել է 34 պայթյուն, ինչի հետևանքով 9 անձ մահացել է, 39-ը՝ տուժել։ 2023 թվականի պայթյուններից 30-ն են գազի հետևանքով եղել, իսկ ընթացիկ տարում՝ 29-ը։ Կարող ենք ասել, որ գրեթե բոլոր դեպքերում անվտանգության կանոնները չեն պահպանվում»,- նշեց Վարդանյանը։

Նրա խոսքով՝ մեծ մասամբ տներում են պայթյուններ արձանագրվում, որովհետև կենցաղային որոշ կանոնների չեն հետևում բնակիչները, ու գազի արտահոսք է լինում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print