Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ավտոկայանատեղիների վարձավճարների նոր համակարգն ու դրույքաչափերը, ըստ որի Ա գոտու համար մեկ տարվա համար վարձավճարը կազմում է 160 000 դրամ, իսկ Բ գոտու մեկ տարվա վարձավճարը 24 000 դրամ։
Հունվարի 1-ից մինչ օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում Երևանում Ա գոտու համար նախատեսված ավտոկայանատեղի համար վճարված գումարը կազմել է 1 մլրդ 145 մլն 432,7 հազար դրամ գումար, իսկ Բ գոտու համար՝ 393 մլն 823, 4 հազար սրամ։ Այս մասին «Փաստինֆոյի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ավտոկայանատեղիների վարձավճարների նոր համակարգն ու դրույքաչափերը, ըստ որի Ա գոտու համար մեկ տարվա համար վարձավճարը կազմում է 160 000 դրամ, իսկ Բ գոտու մեկ տարվա վարձավճարը 24 000 դրամ։
Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ Ա գոտու համար նախատեսված ավտոկայանատեղիների վճարի տարեկան դրույքաչափին՝ համապատասխան վճարվել է շուրջ 545 մլն, իսկ Բ գոտու համար տարեկան դրույքաչափին համապատասխան վճարվել է շուրջ 102 մլն դրամ։
Ստացվում է, որ Ա գոտու համար տարեկան 160 000 դրամ միանվագ վճարել են ավելի քան 3 406 քաղաքացի, իսկ Բ գոտու համար՝ 4 250 քաղաքացի։
Նշենք, որ 2022-ին «կարմիր գծերի» վճարներից քաղաքային բյուջե էր մտել 680 մլն դրամ, իսկ 2023–ին` 960 մլն դրամ, իսկ այս տարի արդեն 1,5 մլրդ։
Հատկանշական է, որ վարձավճարների բարձրացումը քաղաքապետարանը պատճառաբանել էր նաեւ մայրաքաղաքի փոքր կենտրոնի երթեւեկությունը բեռնաթափելու համար, սակայն խցանումները շարունակում են խեղդել քաղաքը։