ՌԴ-ՀՀ առևտրաշրջանառությունը տարեվերջում կարող է կազմել մինչև 16 մլրդ դոլար․ Օվերչուկ

ՌԴ-ՀՀ առևտրաշրջանառությունը տարեվերջում կարող է կազմել մինչև 16 մլրդ դոլար։ ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, այս մասին այսօր Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է Երևանում անցկացված միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ։

Օվերչուկը հայտնել է նաև, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը տնտեսության բոլոր ճյուղերում զարգանում է դինամիկ և հաջող։

«Թվերն ու փաստերն ավելի կարևոր են, քան մեծ խոսքերը: 2023 թվականին Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրն աճել է 55,8 տոկոսով՝ հասնելով մինչև 7,4 միլիարդ դոլարի։ Այս տարի աճն արագացել է. միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 8,4 մլրդ դոլար։ Մինչև տարեվերջ մենք կարող ենք հասնել 14-16 միլիարդ դոլարի մակարդակին։ 2020 թվականին ունեցել ենք 2,3 միլիարդ դոլար»,- հավելել է ՌԴ  փոխվարչապետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print