Հայաստանում ԻԻՀ դեսպանն այցելել է Նորավանի  կառուցվող ենթակայան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն այցելել է Նորավանում կառուցվող 400 կիլովոլտ ենթակայան և ծանոթացել Իրանի և Հայաստանի միջև էլեկտրահաղորդման երրորդ գծի նախագծի ընթացքին, որն իրականացնում է իրանական «Սանիր» ընկերությունը։ Ի Հայաստանում ԻԻՀ դեսպանությունից հայտնում են, որ այցի ընթացքում դեսպանը տեղեկացվել է ծրագրի ընթացքի մասին՝ տեղում ծանոթանալով ծրագրի կատարողական և տեխնիկական փուլերին։

Այցից հետո Մեհդի Սոբհանին փորձագետների և մասնագետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են էլեկտրահաղորդման գծին և ծրագրի ավարտի արագացմանն առնչվող  հարցեր։

Ըստ աղբյուրի՝ այդ նախագիծը, որպես երկու երկրների էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման կարևորագույն ծրագրերից մեկը, առանձնահատուկ նշանակությամբ է օժտված:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print