Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին, 16-18-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-15-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 14-ին, 17-ի գիշերը և երեկոյան ժամերին, 16-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 15-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print