Հայ ըմբիշները հաջողություններ են գրանցել Էստոնիայում

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացել է Կրիստիան Պալուսալուի անվան հուշամրցաշար, որին մասնակցել է նաև Հայաստանի հունահռոմեական ոճի 4 երիտասարդ ըմբիշ:  Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանը ներկայացնող ըմբիշները 4 մեդալ են նվաճել, որից երկուսը` ոսկե։

Ոսկե մեդալներ են նվաճել 55 կգ քաշային Արայիկ Թոփալյանը, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը: Փոխչեմպիոններ են դարձել77 կգ Լևոն Խաչատրյանը և82 կգ քաշային Սամվել Խաչատրյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print