Ռուսաստանն ու Իրանը խորհրդատվություններ են ակցկացրել անվտանգության հարցերի շուրջ

Թեհրանում անվտանգության հարցերի շուրջ ռուս-իրանական խորհրդատվություններ են անցկացվել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի մասնակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռիա Նովոստիին։

«Թեհրանում ռուս-իրանական խորհրդատվություններ են կայացել անվտանգության հարցերի շուրջ: Դրանք անցկացրել են Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշաեւը եւ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ խորհրդատվությունների ընթացքում մանրամասնորեն քննարկվել են իրավապահ ոլորտում երկկողմ համագործակցության, այդ թվում՝ հանրային անվտանգության ապահովման, ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի հարցերը: «Բացի այդ, քննարկվել Է տեղեկատվական անվտանգության թեմատիկան, ինչպես նաեւ երկու երկրների ներքին գործերին արեւմտյան հատուկ ծառայությունների միջամտությանը հակազդելու միջոցները»,-հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print