Պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի գործընկերոջ՝ Ստեֆան Սեժուրնեի հետ ասուլիսում անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին։

«Ուզում եմ վերահաստատել ՀՀ ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Ադրբեջանին է փոխանցվել հերթական խմբագրական առաջարկները։ Նա ռանձնացրել է Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության հաստատման տեսլականին։

«Պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը, այն տեքստը, որ համաձայնեցված է Հայաստանի և Ադրբեջանի միջև, համաձայնագիր, որով երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը կճանաչեն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա»,- ասել է Միրզոյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print