Հրաձգություն Դոնալդ Թրամփի գտնվելու վայրի մոտ

Ֆլորիդայում՝ Trump West Palm Beach դաշտի սահմաններից ոչ հեռու, որտեղ գտնվել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, հրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է The New York Post-ը:

Հրաձգությանը մասնակցել է երկու մարդ: Նշվում է, որ թիրախը չի եղել Թրամփը, կողմերը թիրախավորել են միմյանց:

Քաղաքական գործիչը անվտանգ վայրում է:

«Թրամփն անվտանգ վայրում է տեղի ունեցած կրակոցներից հետո»,- հայտնել է Թրամփի նախընտրական քարոզարշավի հաղորդակցության հարցերով տնօրեն Սթիվեն Չունգը:

Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Մաջորի Թեյլոր Գրինն ավելի վաղ հայտարարել էր, թե Թրամփի դեմ հնարավոր է տեղի է ունեցել ևս մեկ հարձակում:

Սպիտակ տան հայտարարության մեջ նշված է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղյակ է այն մասին, որ Թրամփի գտնվելու վայրից քիչ հեռու հրաձգություն է տեղի ունեցել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print