Մահվան ելքով վրաերթ Վայոց ձորի մարզում

Վրաերթը կատարել է Վայոց ձորի մարզի բնակիչ 68-ամյա Սերժիկ Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով:

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 20:00-ի սահմաններում դեռևս անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքեանայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 128 կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի աջակողմյան հատվածում կանգնած հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ 37-ամյա Սիլվա Ա.-ն, որից հետո վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:


Տաք հետքերով պարզվել է, որ որ վրաերթը կատարել է Վայոց ձորի մարզի բնակիչ 68-ամյա Սերժիկ Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print