ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Պետքարտուղարն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու կարևորությունը և ասել, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքեր գործադրել այդ նպատակին հասնելու համար։
Որպես դրական քայլ՝ նա անվանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման ոլորտում ձեռք բերված առաջընթացը, այդ թվում՝ 2024 թվականի օգոստոսի 30-ին պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի ստորագրումը։