ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է պաշտոնական Կրեմլը։
Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները։
Մտքերի փոխանակում է տեղի ունեցել նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաև հումանիտար հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։