Խաղաղության համաձայնագրի լրամշակման հարցում զգալի առաջընթաց է գրանցվել. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն, անդրադառնալով Բլինքենի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներին, և այս համատեքստում ԱՄՆ-ում ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությանը, նշել է. «Ակնհայտ է, որ մենք միշտ հնարավորություններ ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար։

Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրների ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի: Նրանք զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության համաձայնագրի լրամշակման հարցում, և մենք մտադիր ենք աջակցել նրանց բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ հանդիպում հրավիրել, եթե դա օգտակար լինի»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print