ԿԳՄՍ նախարարությունը Շիրակի մարզի դպրոցներին հատկացրել է 232 հեծանիվ

Յուրաքանչյուր դպրոցի հատկացվել է 2-ական հեծանիվ և սաղավարտ։

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարին նախապատրաստվելու նպատակով Շիրակի մարզի 116 դպրոց (միջնակարգ, ավագ դպրոցներ, վարժարաններ) ԿԳՄՍ նախարարության կողմից նվեր է ստացել 232 հեծանիվ։ Այս մասին  հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Յուրաքանչյուր դպրոցի հատկացվել է 2-ական հեծանիվ և սաղավարտ։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը կրթական հաստատությունների տնօրեններին շնորհավորել է մարզական նոր գույք ստանալու առթիվ և հորդորել լավ նախապատրաստվել հեծանվավազքի առաջիկա մրցաշարին:

««Վարչապետի գավաթ» մրցաշարը դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպի մասսայականացման, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման լավագույն հնարավորություններից է։ Շիրակի մարզը միշտ մարզական դարբնոց է եղել, մեր մարզիկները տասնամյակներ շարունակ բազմաթիվ մեդալներ են նվաճել: Վստահ եմ՝ ֆիզկուլտուրայի դասերն այսուհետ առավել բովանդակալից կընթանան և մեր դպրոցականները կգրանցեն առավել լավ արդյունքներ»,-նշել է Շիրակի մարզպետը։

Սեպտեմբերի 28-29-ը Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի 20 կմ ճանապարհահատվածում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշար՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print