Գողացած հեռախոսով փող էր պահանջել և ստացել հեռախոսատիրոջ ընկերներից

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ոստիկանության Աշտարակի բաժին սեպտեմբերի 16-ին դիմել է Ոսկեվազ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից՝ գողացել են իր բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից  հայտնում են, որ իրավապահ մարմնից հայտնում են, որ գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը: Նա հրավիրվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը:

Նաև հայտնել է, որ հեռախոսը գողանալուց հետո այնտեղ ներբեռնված «Ֆեյսբուք» հավելվածով հեռախոսատիրոջ ընկերներից, հաղորդագրությունների միջոցով, պահանջել և ստացել է փող, որը փոխանցվել է բուքմեյքերական խաղային հաշվին, ինչից հետո հեռախոսը վաճառել է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print