Գերմանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 100 մլն եվրոյի օգնություն

Գերմանիան այս ձմռանը Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 100 մլն եվրոյի օգնություն։ Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, տեղեկացրել է Reuters-ը։

Բերբոքն այս հայտարարությունն արել է Մոլդովա կատարած այցի ժամանակ։

Ռուսաստանը նորից նախատեսում է «ձմեռային պատերազմ՝ Ուկրաինայում մարդկանց կյանքը առավելագույն չափով սարսափելի դարձնելու համար», ասել է Բերբոքը Քիշնեւում, նախարարական համաժողովից առաջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print