Վրաստանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը

Վրաստանի խորհրդարանը այսօր երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 84 պատգամավոր։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։

Օրինագիծը ներառում է ԼԳԲՏ քարոզչության արգելք*, միասեռ ամուսնությունների և սեռափոխության արգելք, ինցեստի, ինչպես նաև միասեռական զույգի կամ միասեռականների կողմից որդեգրման կամ խնամակալության խթանմանն ուղղված հանդիպումների և քարոզարշավների արգելք։ Արգելվելու է նաև սեռափոխության հետ կապված բժշկական միջամտությունը, հեռուստատեսությամբ արգելվելու են ինտիմ միասեռական տեսարանները։ Արգելվելու են հանրային հանդիպումները կամ ցույցերը, որոնք ուղղված են ԼԳԲՏ* թեմաների հանրահռչակմանը։

Օրինագիծն ուժի մեջ կմտնի նախագահի կողմից ստորագրվելուց և երկրի խորհրդարանի կայքում հրապարակվելուց անմիջապես հետո։

*Ճանաչված են որպես ծայրահեղական և արգելված Ռուսաստանի Դաշնությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print