Սպասվում է «Բերրի Լուսին» և Լուսնի մասնակի խավարում. երբ և ինչպես դիտել այս երևույթները

«Բերրի Լուսին»-ը երկնքում կբարձրանա սեպտեմբերի 18-ի առավոտյան: Ինչ է այս երեւույթը: Այս տարի գերլուսինը համընկնում է Լուսնի մասնակի խավարման հետ

Սեպտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 06:35-ին, առավոտյան երկինքը կլուսավորի «Բերրի Լուսին»-ը: Այս տարի լիալուսինը համընկնում է Լուսնի մասնակի խավարման հետ։ Որտեղ և ինչպես դիտարկել այս աստղագիտական երևույթը ներկայացվում է RBC Life-ի նյութում:

Ինչ է «Բերրի Լուսին»-ը

«Բերրի Լուսին»-ը լիալուսին է, որը տեղի է ունենում աշնանային գիշերահավասարին մոտ ժամանակներում: Անունը պայմանավորված է նրանով, որ տարվա այս եղանակին Լուսինը ծագում է մայրամուտից անմիջապես հետո և լուսավորում երկիրը ամբողջ գիշեր: Հին ժամանակներում Լուսնի պայծառ լույսն օգնում էր շարունակել բերքահավաքը նույնիսկ մութն ընկնելուց հետո:

«Բերրի Լուսին»-ն այս տարի համընկնում է գերլուսնի հետ։ «Գերլուսին» տերմինը առաջարկվել է աստղագուշակ Ռիչարդ Նոլլի կողմից 1979 թ. -ին՝ նոր լուսնի կամ լիալուսնի համար, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լուսինը գտնվում է Երկրին ամենամոտ հեռավորության վրա՝ 90%:

Սա կլինի այս տարվա չորս գերլուսիններից երկրորդը: Առաջինը «Թառափի Լուսինն» էր, որը ծագեց օգոստոսի 19-ին։ Լուսինը ամբողջական կթվա մի քանի օր՝ սեպտեմբերի 17-19-ը։

Լուսնի մասնակի խավարում

Սեպտեմբերի 18-ի լիալուսինը կուղեկցվի Լուսնի մասնակի խավարմամբ։ Լուսինը կանցնի Երկրի ստվերի մի մասի տակ, ինչը կստեղծի այնպիսի էֆեկտ, կարծես նրա սկավառակից մի փոքրիկ կտոր է «պոկվել»։ 

Խավարումը կսկսվի սեպտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 4:41-ին: Առավելագույն փուլում, որը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 6:44-ին, Լուսինը մասամբ կխավարվի 3,5 տոկոսով: Մասնակի խավարման ավարտը սպասվում է Երեւանի ժամանակով 7:15- ին, իսկ կիսաստվերային փուլի ամբողջական ավարտը՝ Երեւանի ժամանակով 8:47-ին:

Լուսնի խավարումը տեսանելի կլինի Երկրի գիշերային կողմում: Ընդհանուր խավարումը կարելի է տեսնել Աֆրիկայի և Եվրոպայի արևմտյան շրջաններում, Հարավային Ամերիկայում և Անտարկտիդայի որոշ մասերում: Ռուսաստանում խավարումը կարող են դիտել Արևմտյան Սիբիրի և երկրի եվրոպական մասի բնակիչները, ներառյալ Կալինինգրադի մարզը, որտեղ պայմաններն առավել բարենպաստ կլինեն: Սակայն աստղագետները նախազգուշացնում են՝ խավարումը պետք է ուշադիր դիտարկել, քանի որ լուսնային սկավառակի արտաքին տեսքի փոփոխությունը հազիվ նկատելի կլինի: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print