Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IJF) 5 ամսով որակազրկել է սերբ մարզիկ Նեմանյա Մայդովին՝ մենամարտից առաջ խաչակնքվելու համար: Ձյուդոիստի խոսքով՝ ինքը խաչակնքվել է Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ, գրում է rbc.ru-ն մեջբերելով սոցցանցերում Մայդովի խոսքերը։
«15 օր առաջ ես որոշում եմ ստացել, որ Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան ինձ հինգ ամսով որակազրկել է իրենց կրոնական կանոնները խախտելու համար։ Ավելի ճիշտ այն բանի համար, որ ես խաչակնքվել եմ Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտնելուց առաջ»,- գրել է Մայդովը։
Նա նշել է, որ կարգապահական վարույթի ընթացքում հրաժարվել է ներողություն խնդրել խաչակնքվելու համար, սակայն տեղյակ չի եղել, թե ինչ պատիժ է իրեն սպասվում։
Նշենք, որ Օլիմպիական խաղերում արգելված են կրոնական ժեստերը: