ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով Իրանում է։ Տեղեկությունները հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ նա հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Աքբար Ահմադիանի հետ։
Բանակցությունների ընթացքում, ինչպես հաղորդում են իրանական մի շարք լրատվամիջոցներ, Շոյգուն հայտարարել է, որ «Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցությունների» հարցում Ռուսաստանն աջակցում է Իրանի քաղաքականությանը:
Կոմունիկացիաների հարցը քննարկվել է նաև անցյալ շաբաթ Սանկտ Պետերբուրգում Շոյգուի և Ահմադիանի հանդիպման ժամանակ: Այդ ժամանակ ռուսական կողմը, ըստ իրանական ԶԼՄ-ների, հայտարարել էր, որ «հավատարիմ է Զանգեզուրի տարածաշրջանի վերաբերյալ Թեհրանի հետ ձեռք բերված համաձայնություններին»։