Շոյգուն Թեհրանում հաստատել է իր աջակցությունը միջանցքների և Ադրբեջանի հետ հաղորդակցության հարցում Իրանի քաղաքականությանը

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է իր աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը, գրում է իրանական Mehr գործակալությունը։

Նշվում է, որ Շոյգուն երեքշաբթի Թեհրանում հանդիպել է Ահմադիանի հետ և  իրանական կողմին փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը։

«Ռուսաստանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ժամանել է Թեհրան՝ Ռուսաստանի նախագահի հանձնարարականով՝ երկու կողմերի միջև Իսլամական հեղափոխության առաջնորդի ներկայացուցիչ և Իրանի Անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ահմադիանի՝ Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով։  

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print