Լիբանանում Իրանի դեսպանը փեյջերների պայթեցման ժամանակ կորցրել է մի աչքը

Նրան բուժման նպատակով կտեղափոխեն Թեհրան։

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին փեյջերների պայթեցման ժամանակ կորցրել է մի աչքը։

«Դեսպանը կորցրել է մի աչքը և լրջորեն վնասել մյուսը։ Նրան բուժման նպատակով կտեղափոխեն Թեհրան»,-հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Լիբանանում «Հեզբոլլահի» հարյուրավոր անդամներ տուժել են կիբերհարձակման հետևանքով․ նրանց ռադիոկապի սարքերն անսպասելիորեն պայթել են։  Դեպքը տեղի է ունեցել Բեյրութի հարավային արվարձաններում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print