ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը:
«ՀՀ կառավարության և «Google» ընկերության միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով ընդունել եմ Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «Google» ընկերության պատվիրակությանը:
Իմ խոսքում անդրադարձել եմ ԲՏԱ նախարարության ռազմավարական առաջնահերթություններին, քննարկել ենք թվայնացման, արհեստական բանականության և ամպային տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունները, անդրադարձ է եղել Հայաստանում «YouTube»-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաև «Google» քարտեզների ճշգրտման հարցերին», – գրառման մեջ նշել է նախարարը: