Մոսկվայի կենտրոնում Wildberries ընկերության գրասենյակի մոտ կոնֆլիկտ է տեղի ունեցել, կան ձերբակալվածներ, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմիններից։
«Շուրջ տասը մարդ այժմ բերման է ենթարկվել, մնացած հանգամանքները պարզվում են»,- հավելել է գործակալության զրուցակիցը։
Մի քանի մարդ վիրավոր է, այդ թվում՝ ոստիկանության մեկ աշխատակից։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։
Wildberries և Russ միավորված ընկերության մամուլի ծառայությունիցղ հայտնել են, որ ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկի նախկին ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, փորձել է թիկնապահների հետ ապօրինի մուտք գործել ընկերության գրասենյակ: Ընդգծվել է, որ նրա կամ նրա ներկայացուցիչների հետ հանդիպումներ նախատեսված չեն եղել: Տատյանա Բակալչուկը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է իրավիճակը։ Նա միջադեպը որակել է «ռեյդերային անհաջող փորձ»:
«Այսօր Վլադիսլավ Բակալչուկի, Սերգեյ Անուֆրիևի և Վլադիմիր Բակինի գլխավորությամբ մի խումբ մարդիկ փորձել են գրավել Wildberries-ի գրասենյակները Մոսկվայում։ Երեք մարդ վիրավորվել է»,- ասվում է հրապարակման մեջ։
Բակալչուկը դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով վերահսկել իրավիճակը և հրապարակել հետաքննության արդյունքները։