Վերջին 4 տարում ՀՀ ռազմարդյունաբերությանը տրվող գումարի ծավալը 100 անգամ ավելացել է. Արմեն Գրիգորյան

Վերջին 4 տարում ՀՀ ռազմարդյունաբերությանը տրվող գումարի ծավալը 100 անգամ ավելացել է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին,  Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Եթե 2020-ին ռամզարդյունաբերությանը տրվող բյուջեն, այսինքն պատվերը X գումար է եղել, ապա վերջին 4 տարիներին այդ գումարը 100 անգամ ավելացել է»,-ասաց նա:

Գրիգորյանը շեշտեց՝ կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ծավալի է մեծացել ռազմարդյունաբերության պատվերի ծավալը:

«Նախկինում եղած խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ: Ինչպես նշեցի, մեր ռազմավարական նպատակն է՝ հնարավորինս կարճ ժամանակում հասնենք նրան, որ Հայաստանի ռազմատեխնիկական կարիքների մոտ 25-30 տոկոսը բավարարվի ներքին արդյունաբերության շնորհիվ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print