Մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել «Wildberries»-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Տուժածների թվում կան ոստիկաններ, ձերբակալվել է մի քանի մարդ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով արտակարգ ծառայություններին։
Դեպքի քննության աշխատանքներին մասնակցում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։ Ուժայինները զննում են դեպքի վայրը։
Իրավապահների տեղեկություններով՝ տղամարդկանց 20-30 հոգանոց խումբը սկսել է կոտրել բիզնես-կենտրոնի մուտքի ապակիները։ Ի պատասխան՝ արձակվել են կրակոցներ։
Այս պահին ոստիկանության բաժին բերման է ենթարկվել մոտ 30 քաղաքացի: Նրանց կարգավիճակի հարցը կորոշվի դեպքի հանգամանքները պարզելուց հետո։