4 մլրդ 618 մլն դրամ կհատկացվի ընդհանուր 97,7 կմ ճանապարհահատվածների միջին նորոգման համար

Այս փաթեթում ընդգրկված է 11 ճանապարհահատված, որոնց ընդհանուր երկարությունը 97,7 կիլոմետր է: Հանրապետության տարբեր մարզերի տարբեր ճանապարհներ են, որոնք այս պահին այնպիսի վիճակում են, որ հնարավորություն ունենք, ավելի քիչ գումար ծախսելով, միջին նորոգման ենթարկել և երկարացնել ճանապարհի կյանքը:

Նախատեսվում է ՏԿԵՆ-ին հատկացված միջոցներից 4 մլրդ 618 մլն դրամ հատկացնել ճանապարհների միջին նորոգման ծրագրի իրականացման համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 19-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Այս փաթեթում ընդգրկված է 11 ճանապարհահատված, որոնց ընդհանուր երկարությունը 97,7 կիլոմետր է: Հանրապետության տարբեր մարզերի տարբեր ճանապարհներ են, որոնք այս պահին այնպիսի վիճակում են, որ հնարավորություն ունենք, ավելի քիչ գումար ծախսելով, միջին նորոգման ենթարկել և երկարացնել ճանապարհի կյանքը: Մեր 500 կմ նախանշված ծրագրի մեջ, որպես կանոն, 100-ից 150 կիլոմետրն իրականացնում ենք միջին նորոգում: Այս տարի նախատեսված է մոտավորապես 120 կմ իրականացնել. սա մոտ 100 կիլոմետրի նախագիծն է»,- ասաց Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ արդյոք այդ աշխատանքները մեկ ամսվա ընթացքում կատարվող աշխատանքներ են: ՏԿԵ նախարարը պարզաբանեց՝ քանի որ հիմնանորոգման աշխատանքներն ավելի երկարատև են, մրցույթները հայտարարվում են հոկտեմբերից դեկտեմբեր, իսկ աշխատանքներն սկսվում են տարվա սկզբին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print