Սահմանվեց 5G-ից օգտվելու համար վճարները

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ 2024-ի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ-ում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրման ու զարգացման՝ այդ թվում՝ լիարժեք 5G տեխնոլոգիային բնորոշ տվյալների հաղորդման բարձր արագություններով և ցանցի փոքր ընդհատումներով ծառայությունների մատուցումն ապահովելու համար անհրաժեշտ ռադիոհաճախականային ռեսուրսների (մասնավորապես, 3400-3800ՄՀց տիրույթի) տրամադրման աշխատանքների շրջանակում, ազատականացվել և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորման հանձնաժողովի տնօրինման է հանձնվել 3600-3800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածը:

Միաժամանակ, ՀԾԿՀ-ի տնօրինմանն է հանձնվել 2300-2400ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթը, որն ըստ դրա օգտագործման նշանակության (այդ թվում՝ միջազգային փորձի համաձայն), նախատեսված է նաև շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ցանցերիներդրման և զարգացման համար:

Նկատի ունենալով վերոնշյալը  անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2024-օ պետական բյուջեի մասին օրենքով սահմանել ռադիոհաճախականությունների տվյալ տիրույթի համապատասխան հատվածների տրամադրման և օգտագործման  վճարները, նկատի ունենալով, որ նշված ռադիոհաճախականությունները նախատեսված են անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցերի համար։

Նախատեսվում է 2300-2400ՄՀց և 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները ներառել անլար հասանելիության շարժականլ այնաշերտ կապի ցանցերի համար սահմանված ռադիոհաճախականությունների ցանկում, որով տվյալ ռեսուրսի 1ՄՀց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրման պարտադիր վճարը (միանվագ) 25 000 000 դրամ է, իսկ տարեկան օգտագործման վճարը՝ 16 800 000 դրամ։

Այս դեպքում կապահովի առնվազն 7 մլրդ 500 մլն դրամի միանվագ (տրամադրման մասով) և 5 մլրդ 40 մլն դրամ տարեկան (օգտագործման մասով) ՀՀ պետական բյուջեի լրացուցիչ մուտք։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print