ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խոսել է Լիբանանի տարածքում կապի սարքերի, այդ թվում՝ փեյջերների միջոցով իրականացված պայթյունների մասին՝ ասելով, որ քաղաքացիական սարքերը չպետք է վերածվեն զենքի:
«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ քաղաքացիական սարքերի վրա լինի արդյունավետ վերահսկողություն, որ դրանք զենք չդառնան, պետք է լինի օրենք և կառավարությունները պետք է այն կիրառեն», — ասել է Գուտերեշը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Արձագանքելով Լիբանանի վրա իրականացված կիբերահաբեկչական հարձակումներին, որոնցում Լիբանանի կառավարությունը և «Հեզբոլլահը» մեղադրում են Իսրայելին, ՄԱԿ-ի ղեկավարը զգուշացրել է նաև էսկալացիայի լուրջ վտանգի մասին:
Լիբանանի տարբեր շրջաններում պայթյուններ էին տեղի ունեցել, երբ գործարկվել էին «Հզբոլլահի» անդամներին պատկանող կապի սարքերը։ Զոհվածներից թիվը հասել է 20-ի։ Այս մասին հայտնել են երկրի արտակարգ ծառայությունները։ Նշվում է նաև, որ վիրավորվել է շուրջ 450 քաղաքացի։