Փաշինյանի արձագանքը Ալիևին

Այսօր Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին։

Ստորև ներկայացնում ենք վարչապետի ելույթի կարևոր թեզերը․

  • Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով Հայաստանը 16 անհետ կորած ունի, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում։ Ադրբեջանը բոլոր մեթոդներով ձգձգում է 16 զոհերի մարմինները վերադարձնելը։
  • Հայաստանը մշտապես պատրաստ է եղել ու հիմա էլ պատրաստ է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցություն ապահովել։Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճաով. Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը։ 
  • ՀՀ-ը նոր ճանապարհների կառուցման պարտավորություն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն կամ այլ փաստաթղթով պարզապես չունի։
  • Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին նոր առաջարկ կներկայացնի նոր ճանապարհների կառուցման վերաբերյալ։ Ադրբեջանի ղեկավարն ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը ՀՀ–ն գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021թ–ի դեկտեմբերին։
  • ԼՂ–ում Խաղաղապահները տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը
  • Ադրբեջանը մինչ օրս քայլեր չի ձեռնարկել ԼՂ հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստացել միջազգային մի շարք հարթակներում։
  • Հոկտեմբերի 31-ին Սոչիում Ալիևին առաջարկել եմ ԼՂ–ի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի` միջազգային երաշխիքներով, որի արդյունքում ԼՂ–ն պաշտպանության բանակ ունենալու կարիք չի ունենա։  Ապառազմականացման առաջարկ Հայաստանն արել է նաև ՀՀ–Ադրբեջան սահմանի մասին` առաջարկելով զորքերը հետ քաշել 1991թ–ին հաստատված սահմանից ու ստեղծել 3կմ–անոց ապառազմականացված գոտի։
  • Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել Լաչինի միջանցքը փակելու համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print