Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն:

Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print