«3+3» տարածաշրջանային պլատֆորմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը Հարավային Կովկասի հարցով, որը նախատեսված է Թուրքիայում, նախապատրաստական փուլում է, Եվրասիական կանանց IV ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարող եմ ասել, որ Անկարայում նման հանդիպում է նախատեսվում»,- ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ ձեռք բերված համաձայնության արդյունքների հիման վրա երկրները համատեղ կհայտարարեն կոնկրետ ժամկետներ։