Իրանում մշակվել է առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը

Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր – ԻՀՊԶ) Օդատիեզերական ուժերի հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն նոյեմբերի 10-ին հայտարարել Է, որ երկրում մշակել են առաջին հիպերձայնային բալիստիկ հրթիռը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իրանը մշակել Է հիպերձայնային բալիստիկ հրթիռ հակաօդային պաշտպանության համակարգի հակազդման համար: Այս նոր հրթիռը կանցնի հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերի միջով։ Այն նպատակաուղղված Է հակառակորդի հակահրթիռային համակարգերի դեմ եւ մեծ թռիչք Է հրթիռների զարգացման բնագավառում»,- ասել Է Հաջիզադեն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print