Սեպտեմբերի 17-18-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ամենամյա ավանդական այց է կատարել Սյունիքի մարզ։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։
Ռուսաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի հետ հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարները տրամադրվածություն են հայտնել Ռուսաստանի քաղաքների հետ որպես քույրքաղաքներ կապեր զարգացնելու ուղղությամբ:
Իրենց հերթին բիզնեսի և հասարակական շրջանակների ներկայացուցիչները, այդ թվում՝ Սյունիքի երիտասարդական ակտիվը, մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ռուս գործընկերների հետ գործարար կապերի, հումանիտար շփումների և կրթական փոխանակումների ընդլայնման, ինչպես նաև ռուսաց լեզվի ուսուցման հնարավորությունների մեծացման նկատմամբ: