Հայաստանը դառնում է ժողովրդավարական համայնքի բարգավաճ անդամ․Բլինքեն

Մենք աշխատում ենք Հայաստանի էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացման, նրա բնակչության եւ տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

«Գործակցելով Միացյալ Նահանգների եւ միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ստեղծել է ներառական տնտեսություն, որն ավելի ու ավելի է կապվում աշխարհի հետ։ Վերջին 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ առեւտուրը մոտավորապես կրկնապատկվել է։

Մենք աշխատում ենք Հայաստանի էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացման, նրա բնակչության եւ տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Մեր հարաբերությունների հիմքում ընկած մարդկանց միջեւ կապերը շարունակում են ամրապնդվել, ինչին նպաստում է Միացյալ Նահանգներում եւ ամբողջ աշխարհում ուժեղ հայկական սփյուռքը:

Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելի մեծ բարգավաճում բերել մեր ժողովուրդներին եւ տարածաշրջանին՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի կապակցված, կայուն եւ անվտանգ»,- ասել է Բլինքենը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ հրապարակված ուղերձում։

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հանձնառությունը հաշվետու կառավարմանը եւ օրենքի գերակայությանը ծանր մարտահրավերների ժամանակաշրջանում: Մենք կշարունակենք հանդես գալ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն եւ արժանապատիվ խաղաղության օգտին»,- եզրափակել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print