Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 13:46-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Լաստիվեր» հանգստյան գոտում կրետները խայթել են արշավախմբի 7 անդամներին․ ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության մեքենան չի կարողանում մոտենալ տուժածներին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենայով արշավախմբի 23 անդամներին մոտեցրել են շտապօգնության մեքենային (մոտ 20 կմ)․ 7 արշավական (Հ․Ու․-ն, Ն․Ս․-ն, Ս․Ս․-ն, Ա․Ս․-ն, Ա․Գ․-ն, Ս․Գ․-ն և Մ․Հ․) հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ։