Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իրանական պատվիրակության գլխավորությամբ ժամանել է Նյու Յորքի Ջոն Քենեդու անվան օդանավակայան՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին, ասվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Այս ուղևորության ընթացքում Արաղչիին ուղեկցում են ԱԳ նախարարի քաղաքական հարցերով օգնական Մաջիդ Թախտ-Ռավանչին և ԱԳ նախարարի իրավական և միջազգային հարցերով օգնական Ղասեմ Ղարիբաբադին»,- ասվում է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։