Լապշինը գտնվում է ազատության մեջ․ Դատախազություն

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին՝ Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով: Այս մասին Radar Armenia-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ, հայտնել են գերատեսչությունից:

Այսօր ավելի վաղ բլոգերը հայտնել էր, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print