Ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ

Եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 22-ին և 23-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ 

Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 

Երևանում սեպտեմբերի 22-24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-ին և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print