Ավելի քան 3,6 մլն դոլար՝ Սյունիքի և հանրապետության 6 այլ մարզերին սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշվել է Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին 2022 թվականի պետական բյուջեից հատկացվել է մոտ 1մլրդ 450 մլն դրամ գումար սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու նպատակով։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ որոշման նպատակը Հայաստանի համայնքներում սուբվենցիոն ծրագրերի արդյունավետ իրականացումն է: Ծրագրերը իրականացվելու են 12 համայնքում, որոնք նպատակաուղղված են հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացման ապահովմանը, բնակչության բարեկեցության բարելավմանը, ինչպես նաև գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print